Առաքում &Վերադարձ
Առաքման քաղաքականություն
Երևան և Գավառ քաղաքներում առաքումը կատարվում է 2 աշխատանային օրվա ընթացքում՝ անվճար, պայմանավորված վայրում մոտենաք վերցնեք:
Իսկ հասցեական առաքումները մուտքի մոտ կատարվում են ըստ գնացուցակի՝
Երևանում՝ սկասած 1500 դրամից
Գավառում՝ մինչև 1-6 կմ 500 դրամ, ամեն հաջոդող կմ-ի համար +100դրամ:
ՀՀ այլ մարզեր, քաղաքներ ինչպես նաև Երևան և Արցախ, առաքումը կատարվում է նաև փոստային համակարգի միջոցով 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ վճարովի, ըստ Հայփոստի սակագների՝ մինչև 1 կգ փաթեթի արժեքը 1430 դրամ, մինչև 2 կգ փաթեթի արժեքը 1630 դրամ:
Այլ տարբերակների համար զանգահարել 096-272-945 հեռախոսահամարով կամ Viber, WhatsApp, Telegram հավելվածների միջոցով:
Ուշադրություն․ որոշ ապրանքատեսակներ պետք է պատվիրել մի քանի օր շուտ։ Առաքման ուշացումը պայմանավորված ժամից հնարավոր է միայն անկանխատեսելի դեպքերում/խցանում, վթար և այլն/։ Այդ դեպքում գնորդը/ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին։
Հրաչք Օճառ-ը պատասխանատվություն չի կրում այն պատվերների համար, որոնք հնարավոր չի եղել իրականացնել հասցեի անճշտության կամ ստացողի՝ հեռախոսազանգերին չպատասխանելու պատճառով։
Տոնական օրերին (փետրվարի 14, մարտի 8, ապրիլի 7, հունիսի 1, սեպտեմբերի 1, դկտեմբերի 31 և այլն) առաքումն իրականացնելու համար պատվերը պետք է ձևակերպել առնվազն մեկ օր շուտ։
Հարգելի հաճախորդներ, առաքումը պատշաճ և ժամանակին իրականացնելու համար խնդրում ենք ուշադիր լրացնել բոլոր դաշտերը, հարցերի դեպքում գրել օնլայն խորհրդատուին կամ զանգահարել վերը նշված հեռախոսահամարով:
Վերադարձի և փոխանակման պայմաններ
Գնված ապրանքը կարող եք ետ վերադարձնել կամ փոխարինել՝ եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված է ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակը, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված կտրոնը: Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում: